ArmLur.am֊ի տեղեկություններով՝ Վարդենիսի տուն ֊ ինտերնատում ծայրահեղ լարված իրավիճակ է։ Տուն֊ինտերնատի բնակիչներից մեկը, ում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապել էին, ինչ հետևանքով տուն֊ինտերնատի տնօրենին և մի խումբ աշխատակիցների ձերբակալել էին, այդ հիվանդն այս պահին ազատության մեջ է, դուրս է եկել հիվանդասենյակից, ջարդուփշուր արել տուն֊ինտերնատի գույքը, իր կեցավայրը, որտեղ որ մնում է։ Դեռ ավելին ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ այս ամենից հետո ինքնավնասում է կատարել՝ կրծելով իր ձեռքերը, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են և արձանգրում են տուն֊իներնատում առկա իրավիճակը։
Հավելենք, որ ArmLur.am֊ի տեղեկություններով՝ որոշում է կայացվել վերոնշյալ անձին Վարդենիսի տուն֊ինտերնատից տեղափոխել Սեւանի հոգեբուժարան։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։
Մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք:
Ըստ հաղորդման՝ նաև տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։