
ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մարտի 2-4-ը աշխատանքային այցով կգործուղվի Մոսկվա:
Թե ինչ քննարկումներ կամ հանդիպումներ է Մոսկվայում ունենալու պատգամավորը՝ հստակեցված չէ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորի գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարվելու է պետբյուջեի հաշվին, իսկ ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան