Դեպքը տեղի է ունեցել Մաթևոս Ասատրյանի տան այգում. պատգամավորը հոգին ավանդել է Սանդիկովի ձեռքերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ հանկարծամահ է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  դեպքը տեղի է ունեցել Մաթևոս Ասատրյանի տան այգում: Ընկերներով, ընտանիքներով հավաքված են եղել: Այնտեղ է եղել նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ընտանիքի հետ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ասատրյանը շատ հանկարծակի իրեն վատ է զգացել, տեղում հավաքված մարդիկ՝ կանայք, Ալեքսեյ Սանդիկովը, փորձել են օգնել, առաջին օգնություն ցույց տալ մինչև շտապ օգնության գալը, սակայն ապարդյուն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչ շտապ օգնության գալը Մաթևոս Ասատրյանը մահացել է հենց Սանդիկովի ձեռքերում:

Հիեցնենք, որ Մաթևոս Ասատրյանն ամուսնացած էր, ունի 3 երեխա:




Լրահոս