Լիոնել Մեսսին որոշել է չերկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիոնել Մեսսին որոշել է չերկարաձգել Փարիզի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023թ. հունիսի 30-ին, հայտնում է L’Equipe-ը:

Նշվում է, որ Մեսսիի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը ամերիկյան «Ինտեր Մայամին» է, որի սեփականատերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է:

Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին հայտնել էր, որ իր որդին չի պատրաստվում վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», որի կազմում խաղացել է 2003-2021-ին:




Լրահոս