Ամերիկաբնակ հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանը եւ Արա Ղազարյանը «Օձի լեզու» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել են երգիչ, դերասան Սարգիս Աբրահամյանին: Ըստ նրանց՝ Սարգիս Աբրահամյանի «Հեչել-հեչել» երգը գողացված է ադրբեջանցի երգչուհի Ռոյայի «Բելկեդե» երգից, որը հրապարակվել է յութուբում 7 տարի առաջ, իսկ Սարգիս Աբրահամյանի գործը հրապարակվել է 2 տարի առաջ:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է Սարգիս Աբրահամյանի պրոդյուսեր Հարությունի հետ. «Աղմուկ բարձրացրած երգի երաժշտության հեղինակը մի մարդ է եղել, իսկ խոսքերի հեղինակը` այլ.. Սարգիսն ընդհանրապես այս երգի խոսքերի վրա չի աշխատել, ինքը չի գրել, մենք երկուսն էլ գնել ենք ու իրականում էդ ժամանակ ուղակի չէինք կարող կռահել, որ երաժշտությունը նման է ադրբեջանական ինչ-որ երգի..
Մենք արդեն խոսել ենք երաժշտության հեղինակի հետ, հիմա ճիշտ չեմ համարում ոչ այդ անձի անունը տալ ոչ էլ ասել, թե ինչ խոսակցություն է եղել, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք:
Ուզում եմ ասել, որ մեր իրականության մեջ ցավոք սրտի շատ-շատ են նման դեպքերը, երբ մեր հայ show business-ի ներկայացուցիչները երգում են թուրքական, ադրբեջանական, արաբական մոտիվներով երգեր կամ շատ դեպքերում լինում են երաժշտության գողություն, մենք դա ճիշտ չենք համարում, բայց ոչ մեկ ապահովագրված չէ նման դեպքերից, որովհետեւ մեծ մասամբ բոլոր երգերը արդեն կարող են նման լինել ինչ-որ մի ուրիշ ազգի երգերի, մեկը շատ մեկը քիչ: Իմ նախաձեռությամբ ես շատ ջերմ եւ դրական հեռախոսազրույց եմ ունեցել Արայի հետ, պատմել երգի ստեղծման պատմություն, ապա հեռացրել ենք երգը youtube-ից, որն ուներ 2 միլիոն դիտում»:
Մեր զրուցակցի խոսքով՝ Շուտով Սարգիս Աբրահամյանը պատրաստվում է թողարկել նոր երգ՝ ռոմանս ոճում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան