Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-10-ը կգործուղվի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին:
ArmLur.am-ը տեղեկացավ՝ԱԺ պատվիրակության կազմում կլինեն Հայաստան-ԵՄ ԽԳԿ-ի համանախագահ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը, Միքայել Թումասյանը, Տաթեւիկ Գասպարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան