Եղե՛ք զգոն․ Ինչ բարդություններ կարող են զարգանալ հարբուխը լիարժեք չբուժելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիարժեք չբուժված հարբուխը կարող է հանգեցնել միջին ականջի բորբոքման՝ օտիտի, ինչպես նաև քթի հարակից խոռոչների բորբոքման։ Այս մասին Մոսկվա 24-ի հետ զրույցում ասել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։

Մասնագետի խոսքով՝ քթաբորբն ինչպես հարկն է չբուժելու դեպքում մեծ է լինում բարդությունների և առաջին հերթին սինուսիտի զարգացման հավանականությունը։ Այս հիվանդությունը բնորոշվում է քթի հարակից խոռոչների բորբոքմամբ, ինչն էլ չբուժելը կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ։

«Կարող են բորբոքվել այն խոռոչները, որոնք գտնվում են գլխուղեղում։ Դա կարող է լինել ոչ միայն հայմորիտ, այլև ֆրոնտիտ, այսինքն՝ ճակատային ոսկորի խոռոչների բորբոքում», – նշել է Ռոմանենկոն։

Բացի այդ, չի բացառվում նաև քթից վարակի փոխանցումն ականջին։ Ինչպես ընդգծել է փորձագետը, սկզբում լսողական խողովակն է բորբոքվում, սակայն հիվանդության անբարենպաստ ընթացքի դեպքում կարող է բորբոքվել նաև միջին ականջը կամ նույնիսկ ներքին ականջը։

Նման խնդիրներից խուսափելու համար Ռոմանենկոն խորհուրդ է տվել հարբուխի դեպքում անպայման դիմել բժշկին ու հետևել նրա ցուցումներին։




Լրահոս