Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,-նշված է որոշման մեջ: Նշենք, որ Աննա Մարտիկյանը նախկինում աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում` որպես Շիրակի մարզի թղթակից։

Մինչ այդ աշխատել է Հանրային ռադիոյում` որպես լրագրող, Շիրակի պետական համալսարանում` որպես լրատվության պատասխանատու։




Լրահոս