Հայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18֊ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզում ավտոտնակում մահացած հայտնաբերված երկտասարդները սիրահար զույգեր են եղել, որոնք մահացել են մեքենայի գազից: Մեզ հայտնի դարձավ, որ անգամ, երբ իրավապահները բացել են ավտոտնակի դուռը, մեքենայի շարժիչը միացած է եղել ու մեքենայում առկա գազից էլ նրանք խեղդվել են:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Արդյունքում, վտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:

Մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարակում :

Քնար Մանուկյան




Լրահոս