Իրանի սպառազինությունը համալրվել է 1650 կմ հեռահարության նոր թևավոր հրթիռով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր «Paveh»թևավոր հրթիռը՝ մինչև 1650 կիլոմետր հեռահարության համալրել է Իրանի սպառազինությունը, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ամիրալի Հաջիզադեին։

Բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն ասել է, որ նոր թևավոր հրթիռն ունի 1650 կիլոմետր հեռահարություն։

Նրա խոսքով՝ Հաջիզադեն նշել է, որ ներկայում իրանական հրթիռները առավելագույն ճշգրտությամբ են՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները գտնվում են իրանական հրթիռների հասանելիության դաշտում։

Հաջիզադեն ընդգծել է, որ Իրանըն կարող է հարվածել ամերիկյան ռազմանավերին մինչև 2000 կիլոմետր շառավղով։




Լրահոս