Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի
Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած
պատվիրակությունը:
Այցի շրջանակում պատվիրակությունը փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին,
այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները Ծիծեռնակաբերդում կարող են
իրենց հարցերն ուղղել պատվիրակության անդամներին:
***
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի 2-րդ օրվա աշխատաժողովին ի մի են բերվել համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերը, այսինքն՝ վերհանվել և ամփոփվել են համաժողովի արդյունքները։ Համաժողովի արդյունքներն ամփոփող առաջին հայտարարությունը, որ արվում է համաժողովի համակազմակերպիչ խմբերի անունից, իր մեջ պարունակում է քաղաքական գնահատականներ և գործող իշխանությունների՝ Արցախի հարցում վարած ուղեգծին այլընտրանքի ընդհանուր մոտեցումներ՝ այդ ամենը հիմնված համաժողովի զեկուցումներում ու ելույթներում տրված մասնագիտական գնահատականների, մոտեցումների, գիտական փաստարկների վրա։
Հայտարարությունը հրապարակումը, դրա դրույթների մեկնաբանումն ու հետագա անելիքների ներկայացումը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 11․30-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցի Տարսոն սրահում կազմակերպվելիք մամուլի ասուլիսում (հասցե՝ ք․ Երևան, Ամիրյան 2)։
Մամուլի ասուլիսին ներկա կգտնվեն համաժողովի համակազմակերպիչ խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև համաժողովի որոշ բանախոսներ և մասնակիցներ։ Ասուլիսը կվարեն Ավետիք Չալաբյանը, Աբրահամ Գասպարյանը և Մենուա Սողոմոնյանը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի արդյունքերի հրապարակման ու մեկնաբանման ընթացքը։
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում համաժողովի ընթացքը փետրվարի 24-ին լուսաբանելու համար։
Օր՝ 28․02․2023 թ․
Ժամ՝ 11։30
Վայր՝ Հոլիդեյ Ինն հյուրանոցի Տարսոն սրահ
Հասցե՝ Ամիրյան 2
Հեռ՝ +374 77 71 10 56 / Սվետլանա Աճեմյան