ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ հունվար ամսից աշակերտները պիտի գնահատվեն էլեկտրոնային տարբերակով, այսինքն` համակարգչով: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
Արմինե Բաղդասարյան, 43 տարեկան, դաստիարակ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդպիսի բան դեռ չկա, առայժմ դասընթացներ են անցկացվում այդ ուղղությամբ: Երեխաները գնահատվում են եւ կգնահատվեն մատյաններով: Իսկ երբ դասընթացներն ավարտվեն, հնարավոր է, որ կիրառվեն նաեւ նման մեթոդներ, բայց դա ապագայի խնդիր է, առայժմ անհանգստանալու խնդիր չկա, եւ փոփոխություններ էլ չկան:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին այս շրջանում ակտիվորեն նախապատրաստում են դասամատյաններն էլեկտրոնային տարբերակով վարելուն: Ասում են, թե այն մի շարք առավելություններ ունի եւ մինչեւ անգամ հնարավորություն է տալիս ծնողներին համացանցի միջոցով հետեւելու իրենց երեխաների՝ այդ օրը ստացած գնահատականներին: Կարելի է ենթադրել նաեւ, որ էլեկտրոնային մատյանների կիրառմամբ զգալի քանակությամբ միջոցներ կխնայվեն, որոնք ամեն տարի ծախսվում են սովորական մատյանների տպագրության համար:




Լրահոս