
Գրեթե բոլոր ժամանակներում Ազգային ժողովի պատգամավորներն ունեցել են իրենց սեփական վարորդները և անվտանգության աշխատակիցները:
ArmLur.am-ի տեսախցիկն Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ ֆիքսել է, թե խորհրդարանի ներկայիս պատգամավորներից ով, ինչպես է ներկայանում աշխատանքի:
Այպիսով՝ մեր պատգամավորներից ոմանք նախընտրում են խորհրդարան գալ ոտքով, ոմանք տաքսիով, կամ անձնական մեքենաներով, իսկ ոմանք էլ իրենց սպասարկող շքեղ մեքենաներով:
ArmLur.am-ը ֆիքսել է նաև, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը շրջում է հատուկ օպերատիվ համարանիշներով, ինչի իրավունքն, ի դեպ, չունի: