ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվում են միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝
2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ: