
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։
Երկու նախարարների հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։