«Նիկոլի վզակոթին տալով՝ պետք ա շպրտենք». բռնության կոչի համար հերթական մեղադրանքը քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Artak Manukyan» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պայմանավորված քաղաքական հայացքներով, 2022 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 22.09-ին, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել, մասնավորապես՝ կատարել է հետևյալ գրառումը. «Նիկոլի վզակոթին տալով պետքա շպրտենք էտ աթոռից հետո սատկացնենք։ Միացեք Սիմոնյանին», որը հասանելի է եղել ոչ միայն նրա ֆեյսբուքյան ընկերների, այլ նշված կայքի այլ օգտատերերի համար և հավանության արժանացել շուրջ 3 օգտատիրոջ կողմից, այդ կերպ նաև հրապարակայնորեն քարոզել և արդարացրել է նման բռնությունը։

Ք.Մ.




Լրահոս