«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը մարտի 7-ին՝ ժամը
14:30, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24) հրավիրում է
քննարկման «Արցախ՝ճանաչում հանուն փրկության» խորագրով, որի ընթացքում
քննարկվելու է նաև մինչ այս պահը վարվող ՀՀ իշխանությունների պետականակործան
արտաքին քաղաքական գծին հանրային անվստահություն հայտնելու հարցը:
Հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
***
Մարտի 7-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ դահլիճում ( Մելիք-Ադամյան 2/2 ) տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումների ժողովածուի՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում բանախոսները կանդրադառնան նշված ժամանակահատվածում Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրականացված քաղաքականությանը:
***
Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին, Թեքեյան կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանի, Հուրի և Սալբի Իփեքճյանների, Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված կանանց տոներին։ Ցուցադրությունը բաց է մինչև մարտի 9-ը։