Աշտարակում մոտ 250 հակ անասնակեր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ին, ժամը 14։38-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ քաղաքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։59-ին, մարվել՝ 15։18-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։




Լրահոս