ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը համացանցից

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 6 հնարավորից ունի 4,5 միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խանութից անհայտ կաթնամթերք եմ գնել, որի օգտագործումից ինքնազգացողությունս վատացել է։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Գոհար Մալխասյան (69 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Ձեր կողմից գնած կաթնամթերքի փաթեթավորման վրա առկա չեն տեղեկություններ ապրանքի վերաբերյալ, ապա առկա է խախտում արտադրողի կամ վաճառողի կողմից։ Նման իրավիճակում, կախված Ձեր ինքնազգացողության վատթարացման աստիճանից, նախ խորհուրդ է տրվում դիմել շտապ­ բուժօգնության ծառայությանը, այնուհետեւ անհրաժեշտ է անմիջապես դեպքի մասին ահազանգել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացի այդ, Դուք կարող եք այդ ապրանքի վերաբերյալ Ձեր բոլոր բողոքները հայտնել այն խանութի տնօրինությանը, որտեղից գնել եք այն՝ ներկայացնելով ապրանքի համար վճարման անդորրագիրը։ Իսկ Ձեր առողջությանը անորակ սննդամթերքի հետեւանքով վնաս պատճառվելու դեպքում կարող եք վնասները գանձելու պահանջով դիմել դատարան։

 

 

 

ԿԱՐԳ

Խաղաղ ցույցը ցրելու նպատակով ոստիկանության աշխատակիցը սպառնաց ատրճանակով։ Ինչպիսի՞ կարգ է սահմանված ոստիկանների՝ հրազեն կիրառելու վերաբերյալ:

Համլետ Բադալյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստակա­նություն անցնելուց հետո միայն ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:

ՀՀ ոստիկանություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոստիկանության ծառայողը, որպես բացառիկ միջոց, գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

 




Լրահոս