Մարտի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ գործընկերներ,

մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա ԵՊՀ և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 4-րդ մրցանակաբաշխությունը։

Ծրագրի նպատակն է խրախուսել տաղանդավոր ուսանողներին և նպաստել կրթության առաջընթացին՝ սահմանելով կրթամրցանակներ՝ 44-օրյա պատերազմի հերոսների անուններով։

Մրցանակաբաշխության արարողությունը կազմակերպել են ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։ Միջոցառմանը նախապես հայտարարված մրցույթների հաղթողները կպարգևատրվեն դրամական մրցանակներով ու ԵՊՀ հավաստագրերով։ Մրցանակակիրները հարգանքի ու երախտագիտության տուրք կմատուցեն հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին՝ ներկայացնելով իրենց գիտակրթական հաջողությունները։

Մրցանակաբաշխությանը ելույթ կունենան ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ոսկի սերմեր» ծրագրի կրթամրցանակակիրները։

Հրավիրում ենք լուսաբանելու:

***

ՄԱՐՏԻ 10-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումներն ու հետագա անելիքները:
Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38




Լրահոս