Ադրբեջանի համար կա բանակցությունների ընդունելի մի տարբերակ. իրենք պատրաստ են բանակցել միայն արցախահայերի ռեինտեգրման շուրջ, այսինքն՝ Ադրբեջանը չի դիտարկում որևէ քննարկում ինքնորոշման իրավունքի հետ կապված, հետևաբար, խոսել այն մասին, որ Արցախը պետք է ինքնուրույն բանակցի Բաքվի հետ, այս պահին իրատեսական չէ:
Հայաստանի իշխանությունները, փաստացի, ձեռքները լվացել են Արցախից և հրաժարվում են բանակցել ինքնորոշման իրավունքի շուրջ, հետևաբար, եթե մենք խոսում ենք Ադրբեջանի հետ բանակցություններից, ապա դրանք շատ սահմանափակ ռեսուրսով ունեն: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան