ԱԺ նիստերի մեկնարկին ընդառաջ՝ գլխադասային հանձնաժողովները հաջորդ շաբաթ նիստեր կգումարեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրվանից նիստեր կգումարեն հետևյալ հանձնաժողովները.
Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին, նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին:
Մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նշենք, որ ԱԺ հերթական նիստերը կգումարվեն մարտի 21-ից: