ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը նախարարներից մի քանիսը գալու են խորհրդարան:
Մեր տեղեկություններով՝ ԱԺ են գալու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Ի սկզբանե, նախատեսված է եղել, որ հենց Արարատ Միրզոյանն է գալու ԱԺ, սակայն վերջինս այդ օրերին այլ հանդիպումների է մասնակցելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ-ում նախ քննարկվելու են նախարարությունների բյուջեի կատարողականը, որը լինելու է բաց:
Քննարկումից հետո՝ փոխարտգործնախարարի հետ հնարավոր է լինի նաև փակ քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված: