ԼՈՒՐ ԿԱԴՐ           

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Մարտի 1-ից սկսվում են Երեւանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի եւ Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթեւեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները. այն կտեւի մինչեւ ապրիլի 29-ը:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմ խնդիրը լուծելու նպատակով դիմել դատարան, բայց չգիտեմ, թե ինչպես. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

 

Միքայել Մարտիրոսյան  (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ցանկանում եք Ձեր խնդրով դիմել դատարան, ապա անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրու­թյամբ սահմանված այն բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են դատարան դիմելու համար։ Դատարան դիմելու համար անհրաժեշտ է կազմել եւ ներկայացնել հայցադիմում։ Հայցադիմումը պետք է դատարան ներկայացնել գրավոր։ Կարող եք այն ներկայացնել ինչպես տպագիր (համակարգչով կազմված), այնպես էլ ձեռագիր։ Միակ պահանջն այն է, որ հայցադիմումի բովանդակության մեջ նշված լինեն այն նվազագույն տեղեկությունները, որոնք պարտադիր են ՀՀ օրենսդրությամբ։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպեսզի դատարանը վարույթ ընդունի Ձեր հայցադիմումը, պետք է վճարեք նաեւ օրենքով սահմանված պետական տուրքի գումար յուրաքանչյուր պահանջի համար։ Եթե Ձեր պահանջը գումարային է, ապա պետք է վճարեք պահանջած գումարի 2%-ը, իսկ եթե գումարային պահանջ չէ, ապա պետք է մեկ պահանջի համար վճարեք 4000 դրամ գումար։ Պետք է նկատի ունենալ, որ որոշակի պահանջների համար օրենքով ազատված եք պետական տուրքի վճարումից։ Այդ դեպքերին կարող եք ծանոթանալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուշացրել եմ վարկիս վճարումը, եւ բանկն ինձանից անհամաչափ տույժեր ու տուգանքներ է պահանջում, որոնք ավելի են անգամ մայր գումարից։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Հայկիկ Յավրյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջնահերթ անհրաժեշտ է պարզել, թե Ձեր եւ բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրում որքան տույժեր եւ տուգանքներ են սահմանված վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար, եւ, ըստ պայմանագրի, կատարել հաշվարկ։ Եթե հաշվարկներում կառաջանան դժվարություններ, ապա կարող եք համապատասխան բանկի մասնաճյուղից վերցնել համապատասխան քաղվածք, որտեղ մանրամասն նշված կլինեն հաշվեգրված տույժերը, տուգանքները եւ մայր գումարը։

 

ՀՀ հարկադիր կատարման ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է հիշել, որ պայմանագրով որոշված տուգանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Շատ կաեւոր է իմանալ, որ որքան էլ շատ պայմանագրով սահմանված լինեն տույժերն ու տուգանքները, միեւնույնն է, պայմանագրով որոշված եւ կուտակված բոլոր տուգանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական՝ մայր գումարը:

 




Լրահոս