Մարտի 12-ին` ուղիղ կեսգիշերին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, Եմիշճան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։
Ացախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
Այնուհետև, հաշվի առնելով հրդեհի ծավալը, ժամը 00։15-ին ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, լիամարվել` 03։00-ին։
Մասնակիորեն այրվել է երկհարկանի տունը, որի 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերել է 62-ամյա Վ.Ղ.-ի դին։
Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել վառելափայտով ջեռուցվող վառարանը։