Հովտաշատում վագոն-տնակ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 3-րդ փողոցում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 15։24-ին։ Այրվել է վագոն-տնակը (15 քմ):




Լրահոս