
Մարտի 12-ին, ժամը 16։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։