Աշխատակիցները Halloween -ին բոմժերի շորերով են եկել աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյու Յորքի Steven J. Baum  փաստաբանական ընկերության աշխատակիցները, ովքեր համարվում են Bank of America-ի, Citigroup-ի, JPMorgan Chase-ի եւ  Wells Fargo-ի կապալառուներ, Halloween-ի տոնին կերպարանափոխվել և հագել են իրենց “զոհերի” կոստյումները, այսինքն`այն անձանց, որոնց նրանք վռնդում են իրենց տներից բանկերում պարտքեր կուտակելու պատճառով: Այս մասին գրում է The New York Times-ը: “Աշխատակիցները, “բոմժերի” կոստյումներով, գալիս են աշխատասենյակ, որտեղ տոնում են մինչ ուշ գիշեր, հաջորդ օրը կրկին աշխատանքի են գալիս և կրկին կոստյումներով”,- տոնախմբությունը նկարագրել է ընկերությունում աշխատողներից մեկը, ով անբարոյական է համարում գործընկերների վարքագիծը:




Լրահոս