ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ փորձում են ներկայացնել կառավարության կողմից նշանակված նոր ռեկտորին, թեպետ բուհի խորհրդի կողմից կա ընտրված մեկ այլ ռեկտոր։
Իմ հանձնարարությամբ Հանձնաժողովի փորձագետներն այս պահին Բրյուսովի համալսարանում են, որպեսզի բացառեն ոստիկանների կողմից ուսանողների իրավունքների ցանկացած խախտում։
Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին, ինչպես նաև արդեն իսկ իմ միջազգային գործընկերների հետ կիսվել եմ տպավորություններովս, թե ինչպես է Հայաստանում օրըստօրե վերանում ակադեմիական ազատությունը և ինչպես է քաղաքական իշխանությունն իր կամքը թելադրում ինքնակառավարվող բուհերին»: