«Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի նախկին դեկանի քրեական գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ցոլակ Արամի Ակոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետև՝ նաև Համալսարան) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի /2018-2022թթ/ դեկան, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից՝ ֆակուլտետի այլ դասախոսների կողմից դասավանդվող և իր կրթական ու մասնագիտական ոլորտից դուրս գտնվող՝ «Բանավոր խոսք անգլերեն», «Գրավոր խոսք անգլերեն», «1-ին օտար լեզու անգլերեն», «2-րդ օտար լեզու անգլերեն», «2-րդ օտար լեզու գերմաներեն», «Խոսույթի տեսություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայկական ճարտարապետության պատմություն», «Միջազգային զբոսաշրջային կենտրոնների աշխարհագրություն» «Միջազգային տուրիզմի կենտրոնական աշխարհագրություն», «ՀՀ զբոսաշրջության ռեսուրսները», «Հյուրընկալության հիմունքներ», «Տնտեսագիտություն», «ՏՀՏ-ները մասնագիտական ոլորտում», «Մաթեմատիկայի հիմունքներ» և այլ առարկաների քննական տեղեկագրերում համապատասխան դասախոսի փոխարեն ուսանողներին առերևույթ նշանակել է գնահատականներ կամ դասախոսի կողմից արդեն իսկ նշանակված գնահատականները ջնջելով՝ գնահատականներ է գրառել և դասավանդող դասախոսի ստորագրության համար նախատեսված վանդակում դրել է իր ստորագրությունը, այդ կերպ էական վնաս է պատճառվել համալսարանին, քանի որ խախտվել է բնականոն ուսումնական գործընթացը, որի անքակտելի մասն է դասընթացի արդյունքներով ուսանողների գիտելիքների գնահատումը համապատասխան ակադեմիական գիտելիքներ և պատրաստվածություն ունեցող դասախոսի կողմից։

Բացի այդ, էական վնաս է պատճառվել նաև ՀՀ կառավարությանը, որը ներդրում է կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունում, որում պետք է ապահովվի բնականոն կրթական գործընթացը և երաշխավորվի ուսանողների արժանիքահեն առաջադիմությունը:Գործով նախաքնության ավարտէ հայտարարվել եւ գործը ուղարկվել է հակակոռուպվիոն դատարան:

Քնար Մանուկյան




Լրահոս