ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Փաշինյանն ասում է՝ բանակում 5-րդ շարասյուն է եղել, ուրեմն ինքն էլ 6-րդ շարասյունն է. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանակում 5 -րդ շարասյուն է գոյություն ունեցել, ուրեմն ինքն էլ 6-րդ շարասյունն է: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե 44-օրյա
պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն.

« Եթե Նիկոլ Փաշինյանը, 5-րդ շարասյուն ասելով, նկատի է ունեցել մարդկանց, ովքեր ներսից փորձել են ազդել բանակի խնդիրների կատարման վրա, ուրեմն ինքն էլ հանդիսանում է 6-րդ շարասյուն, քանի որ պարգևատրել և կոչումներ է տվել նահանջի ողջ ճանապարհին, ընդ որում՝ պատերազմից հետո էլ շարունակել է պարգևներ բաժանել՝ չքննելով պատերազմի հանգամանքները: Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, եթե իրոք դավաճաններ են եղել, ինչո՞ւ ես ողջ ընթացքում խրախուսել, ինչո՞ւ պատերազմից հետո միջոցներ չես ձեռնարկել, որպեսզի սահմանները ամրանան »,-ասում է Սեյրան Օհանյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս