Բրյուսովի համալսարանում ուսանողերին թույլ չեն տվել լսել նոր ռեկտորի ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Բրյուսովի անվան համալսարանում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բանն այն է, որ այսօր առավոտյան բրյուսովցիներն իմացել են, որ նախարարության կողմից ռեկտոր է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը: Նշենք, որ ուսանողները ու դասախոսները դեմ են այս որոշմանը և պայքարելու են։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել Գյուրջինյանին բուհում ներկայացնելը հետաձգել:

Եվ ահա, ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողերին թույլ չեն տվել լսել նոր ռեկտորի ելույթը:

Ավելի վաղԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ փորձում են ներկայացնել կառավարության կողմից նշանակված նոր ռեկտորին, թեպետ բուհի խորհրդի կողմից կա ընտրված մեկ այլ ռեկտոր։




Լրահոս