Մարտի 16-ին, ժամը 00։36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են տան մոտակա խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ), ներսում կուտակած վառելափայտ (մոտ 5 խմ) և կենցաղային իրեր