![](https://armlur.am/wp-content/uploads/2023/03/333374582_503842825087897_8238456547970571281_n.jpg)
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ Նաիրա Գյուրջինյանի ազգականն է:
Նաիրա Գյուրջինյանը երկար ժամանակ եղել է «Հայ Սուպերսթար-2», «Հայ Սուպերսթար-4», «Իքս-Ֆակտոր 1», «Իքս-Ֆակտոր 2», «Հայ երգիչ» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր։
Նշենք, որ երեկ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն ի հակադրություն Դավիթ Գյուրջինյանի նշանակման ուսանողները դասադուլ էին հայտարարել։
Լ.Ե.