Այս պահին խորհրդարանում ընթանում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Այսօր նիստին հրավիրվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Մեր տեղեկություններով, նա մինչև այժմ խորհրդարանում է և արդեն մի քանի ժամ է՝ մասնակցում է նիստին և զեկուցում, ներկայացնում է իր կողմից կատարված աշխատանքները: Նա նաև պետք է պատասխանի պատգամավորների հարցերին, սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեռ ոչ մի պատգամավոր հարց չի տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քննիչ հանձնաժողովը որոշել է ակտիվացնել աշխատանքները, ու հերթը ասել է շտաբի նախկին պետերին: Առաջինն Օնիկ Գասպարյանն էր: Սպասվում է, որ նրան ևս մեկ անգամ ԱԺ կկանչեն հարցուպատասխանի համար:
Քնար Մանուկյան