
Թաիլանդում շարունակվող ջրհեղեղների հետեւանքով հազարավոր մարդիկ շարունակում են լքել իրենց տները,- հայտնում է BBC-ն: Բանգկոկում այն հանգեցրել է բողոքի ցույցերի: Քաղաքի մի քանի շրջանների բնակիչներ պահանջել են իշխանություններից բացել արգելապատնեշները, որպեսզի ջուրը հեղեղված վայրերից դուրս գա: Ջրհեղեղի հետեւանքով երկրում տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացել, փակվել են մի շարք գործարաններ: Դրա պատճառով դադարեցվել է այդ գործարանների մասնաճյուղերի գործունեությունը այլ երկրներում: