Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
Միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդամներ են՝
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը,
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար Ժաննա Անդրեասյանը և այլք։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին, իսկ հանձնաժողովը պետք է ամեն ամիս հաշվետվություն ներկայացնի։
Ն.Հ.