
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից։
Դավիթ Գյուրջինյանը 2018 թվականի հունիսից Լեզվի կոմիտեի նախագահն էր։
Հիշեցնենք, որ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: