Ինչ օրակարգով է Արարատ Միրզոյանը մեկնում Մոսկվա․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ավանդական սերտ շփումների շարունակությունն է բոլոր մակարդակներում։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է երկկողմ համագործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։

Արտաքին գերատեսչության ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համաձայնագրերի կատարման համատեքստում։

Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ պատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։




Լրահոս