Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել էր Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ թեև ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 9-ի տեղի ունեցած ընտրություններում նրան չէր ընտրել:
Ընտրությանը մասնակցում էր 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը Կարինե Հարությունյանին վերընտրել էր ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 – 8 հարաբերակցությամբ։
Դավիթ Գյուրջինյանի նշանակումը միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը դասադուլ էին անում:
ArmLur.am-ի հետ զրույցում Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը պատմեց, որ Արդարադատության նախարարի որոշմամբ՝ դեռևս մարտի 9-ին ԲՈՒՀ-ի ժամանակավոր խորհուրդ էր ձևավորվել, որն էլ, առանց համալսարանաին տեղեկացնելու, մարտի 14-ին նիստ է արել, որի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընտրել է խորհրդի նախագահ, իսկ Դավիթ Գյուրջինյանին՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
«Այս իշխանությունները թքած ունեն ցանկացած օրենքի կամ որոշման վրա, պատաստ են դրանց վրայով անցնել՝ իրենց ուզածին հասնելու համար: ԲՈՒՀ-ում չի իրականացվել այդ նիստը, ենթադրում եմ՝ սրճարանում կամ էլ Ժաննա Անդրեասյանի տանն է այն անցկացվել: Ինձ մարտի 15-ին նախարարությունից գրությամբ են տեղեկացրել այդ մասին»,-ասաց Ցոլակ Ակոպյանը:
Վերջինս նաև պատեց, որ ուսանողները վերջերս հանդիպել են ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարի հետ:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում