Աճուրդի են հանվել Վիկտորյա թագուհու ներքնազգեստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շոտլանդիայում աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու անձնական իրերը: Աճուրդի հանված ապրանքների թվում են թագուհու մի քանի զույգ մետաքսե զուգագուլպաներ, նրա գիշերաշապիկը, ձեռնոցները, ինչպես նաեւ  մի քանի մետաքսե վարտիքներ: Մեկ զույգ զուգագուլպայի համար աճուրդի կազմակերպիչները նախատեսում են ստանալ 500-800 ֆունտ ստերլինգ, իսկ վարտիքների նախնական արժեքը 2000-3000 ֆունտ է: Աճուրդի շրջանակներում կարելի է ձեռք բերել նաև Վիկտորյա թագուհու երրորդ որդու՝ Քոննաութի դուքս Արթուրի վարտիքը: Աճուրդի հանված ապրանքների ընդհանուր արժեքը, նախնական գնահատականներով, կազմում է 1.5-2 մլն ֆունտ ստերլինգ: 
 Վիկտորյա թագուհու կառավարման ժամանակաշրջանը պատմության մեջ մտել է Վիկտորիանական դարաշրջան անվանմամբ: Թագուհին մահացել է 1901 թ. 82 տարեկանում:




Լրահոս