ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենն էլ դեռ կտրոններով են. ամփոփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 100 օր է՝ Արցախի Հանրապետությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ է: 2022 թ. դեկտեմբերի 12-ից է Ադրբեջանը փակ պահում Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

120 հազար խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ 30 հազար երեխա, զրկվել է սննդամթերքի և կենսական նշանակության այլ ապրանքների բավարար մատակարարումից:

Ստեփանակերտում շարունակում են անհնալ մնալ հերթական վիրահատությունները, իսկ  ծայրահեղ ծանր հիվանդները Ստեփանակերտից Երևան են տեղափոխվում Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ։ Արցախում առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենն էլ դեռ կտրոններով են։

Այս ընթացքում բացի հումանիտար խնդիրներից, իրավիճակը չանցավ առանց արյան: Ադրբեջանցիների կրակոցներից մարտի 5-ին երեք ոստիկան սպանվեց, որոնք բոլորն էլ անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներ էին։ Ստեփանակերտից պարբերաբար հաղորդում են նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ կրակոցների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս