Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները 10 օրով կմեկնեն ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Վիլեն Գաբրիելյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը և Զեմֆիրա Միրզոեվան մարտի 27-ից ապրիլի 7-ը կգործուղվեն Լինքոլն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱՄՆ-ում կմասնակցի «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին:

Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ
ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կկատարի հրավիրող կողմը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս