ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, զբաղեցնելով «Աջափնյակ» ԲԿ-ի թերապևտ-թոքաբանի հաստիքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարաված ռազմական դրության պարագայում, Ռուդիկ Մխիթարյանին զորակոչից ազատելու նպատակով, վերջինիս և նրա ընկեր՝ Հայկազ Գրիգորյանի դրդմամբ Հասմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ Ռուդիկ Մխիթարյանի օգտին թոքաբորբ հիվանդության բացակայության պայմաններում միասին կազմել են բուժման վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվելով զինկոմիսարիատ՝ Ռուդիկ Մխիթարյանի զորակոչը հետաձգվել է։
Քնար Մանուկյան