Մարտի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՏԻ 24-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Ազգային կինոկենտրոնի 2023 թվականի ծրագրերը, հայկական կինոժառանգության վերականգնման ու հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

***

Մարտի 24-ին, 19։00 Սինեմա Սթար կինոթատրոնում (Դալմա մոլ) տեղի կունենա ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։ Ֆիլմի ցուցադրությունները բարեգործական են և ամբողջ շահույթը փոխանցվելու է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին, որը զբաղվում է նաև աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական բուժմամբ և հասարակության մեջ ինտեգրման հարցերով։ Նախատեսվում է «Ոսկեփորիկ» կենտրոնում ունենալ հատուկ սենյակ, որը կանվանակոչվի «Նունիկ»-ի անունով։ Ցուցադրությունից հետո ռեժիսորը, սցենարիստը և դերասանական կազմը կպատասխանեն լրագրողների հարցերին։ Ֆիլմի հերոսուհին փոքրիկ Նունիկը փորձում է փոխել աշխարհը:

Նունիկը աուտիզմ ունեցող եղբորը մեծ քրոջ հարսանիքի ժամանակ բերում է հյուրերի մոտ՝ անտեսելով ծնողների արգելքը: Այդ տարիքում գուցե խորությամբ չգիտակցելով, բայց արդեն ներքին համոզմամբ, որ մերժելով մեզանից տարբերվողին, մենք մերժում ենք բնությանը ու Աստծուն: Մինչդեռ նրանք ծնվում են, որ մենք ավելի լավը դառնանք։ Ապրիլի 2-ը աշխարհում նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը։




Լրահոս