ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ամոևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. ապրիլի 29-ին գտնվելով «Ռոսիա» տոնավաճառի հետնամասում՝ Երևան քաղաքի Մովսես Խորենացու 36 հասցեում գործող «Վոյս» ակումբում, զանգահարել է իր ընկերոջը՝ Արթուր Մարգարյանին և խնդրել գալ իր հետևից: Վերջինս չիմերժել Ա. Ամոևի խնդրանքը և նշված ակումբի հարակից տարածքից «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Ամոևին տեղափոխել է Նոր Նորք վարչական շրջանի ուղղությամբ: Սակայն Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40 հասցեի մոտ Ա. Մարգարյանն Արթուր Ամոևի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան, որից հետո վերջինս իջնելով ավտոմեքենայից՝ քայլել է դեպի Սայաթ-Նովա փողոցի 40 հասցեում գտնվող շենքի մոտ, որտեղ փակցված է եղել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը, և կարծելով, որ տվյալ շենքը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, խուլիգանական մղումներով, սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցծով տարված՝ Ա. Ամոևն ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել ուրիշի գույքը վնասելով:
Քնար Մանուկյան