Մարտի 28-ի միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ին, ժամը՝ 10:30-17:30-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցի մեծ սրահում (Եր. Ամիրյան փող., 1 շենք) կայանալու է «Ինքնաբավ գործառնման սոցիալական աշխատանքի բանաձեվը» խորագրով համաժողով-ցուցահանդես։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանում աղքատության հաղթահարմանն ուղղված եռամյա ծրագրի ընթացիկ արդյունքները, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնության խթանման փորձը, որի արդյունքում նաև հիմնվել են 305 բիզնես նախագծեր:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Նարեկ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը և ՀՀ -ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ծրագրում ներգրավված շահառուներ։

Համաժողովի շրջանակներում պլանավորվում է շահառուների բիզնես նախագծերից ցուցահանդես (ներկայացված կլինի շուրջ 50 բիզնես տաղավար) պանելային քննարկումներ` շահառուների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ։

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:

***




Լրահոս