Նոր տվյալներ. ինչպես է փոփոխվել տնտեսական ակտիվության ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է այս տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները: Ըստ այդմ, հունվար-փետրվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Իսկ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 77.7 տոկոս, արտահանումն աճել է 96.4, իսկ ներմուծումը՝ 67.4 տոկոսով:

Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ ծառայությունների ծավալն աճել է 23.5, շինարարությունը՝ 13.2, առևտրի շրջանառությունը՝ 18, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով: Անկում ևս առկա է. մասնավորապես անկում է արձանագրեօլ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.2 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 0.8 տոկոս:

Ն.Հ.




Լրահոս