Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԻԻՀ արտաքին գործերի նախարարության Թելեգրամ ալիքը։
Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Ենթադրվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 27-ին, Mehr-ը տեղեկացրել էր, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ժամանակներս ծրագրում է Մոսկվայում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ