Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզ է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է զբաղեցրել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքում, հայտնում է armaport.am-ը։

Երկամարտում հայ ծանրորդը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ գրանցած 281 կգ արդյունքով:Պոկում վարժությունում ևս նա 5-րդ տեղն է գրավել՝ 123 կգ արդյունքով:

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալ էր նվաճել 67 կգ քաշային ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ)՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը:

Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը գլխավերևում պահել է 128 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալին` 147 կգ արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Ժորա Գրիգորյանը և երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Կանանց հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):




Լրահոս